Ո՞վ է պահելու Սյունիքը․ Թուրքիան երկու պայման է դնում. Կպահի՞ Իրանը կարմիր գիծը

Հայաստանում շարունակում են աշխուժորեն քննարկել Իրանի հոգևոր առաջնորդի՝ Պուտինի և Էրդողանի հետ հանդիպումներում հայ-իրանական սահմանի առնչությամբ ասված խոսքերը: Այդ հայտարարությունը հերթական անգամ հիմք է տվել հայ հանրությանը քննարկել, թե Իրանն ինչի՞ է պատրաստ իր համար այդ կարմիր գիծը պահելու համար:

Ոմանք համոզված են, որ Իրանն է մեր միակ հույսն ու Սյունիքի փրկիչը: Այն, որ հայ-իրանական սահմանը Թեհրանի համար ունի կարևոր նշանակություն, անկասկած է:

Բայց մտածել, թե Իրանը պատրաստ է ընդհուպ ռազմական ճաապարհով պահել այդ գիծը, մոլորություն է: Ինչպես որ անիմաստ է որևէ այլ սուբյեկտի վերաբերյալ այդպիսի քննարկում:

Հայաստանը իր շահերը և կարմիր գծերը պահելու միայն մեկ հույս կարող է ունենալ՝ Հայաստան-հայություն: Ընդ որում, դա անելու տարբերակն էլ ոչ թե խրոխտ հայտարարություններն են, այլ Սյունիքի կյանքը հայկական թելերով առավելագույնը պատելն ու բազմապատկելը, իհարկե զուգահեռ փորձելով նաև ավելացնել այլ թելեր՝ իրանական, ռուսական, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, եվրոպական, արաբական:

Նյութի աղբյուր՝ 1in.am