Հայաստանը և Իրանը ավել են խորացնում հարաբերությունները, ինչ է կատարվում

2022թ-ի հուլիսի 25-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարար Վահիդ Հադադի Ասլի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր գիտական համագործակցության համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի այցը ԻԻՀ,

ինչպես նաև ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակության այցը ՀՀ կազմակերպելու, բուհերի ավարտական փաստաթղթերը՝ դիպլոմները, փոխադարձաբար ճանաչելու և այլնի վերաբերյալ։

Մի փոքր տեղեկություն թեմայից դուրս

Իրան (պարսկերեն՝ ایران‎ Irān), նաև հայտնի որպես Պարսկաստան[1], պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարսկերեն՝ جمهوری اسلامی ایران‎‎)[2], ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում[3][4]։ Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ[5] Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է[6]։

1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում։ Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին (Իրաքյան Քուրդիստան)։

Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն[7]։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը։