Աննա Հակոբյանը հանգստից նոր լուսանկարներ հրապարակեց

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջում շարունակում է լուսանկարներ հրապարակել Հայաստանի տարբեր անկյուններից:

Այս անգամ նա Գնդեվազ համայնքում է և լուսանկարներ է հրապարակել համայնքի առօրյայից և տեսարժան վայրերից:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և այն անցկացնում է Հայաստանում:

Աննա Վաչիկի Հակոբյան (փետրվարի 1, 1978, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, «Էրատո» ջոկատի հրամանատար։

1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ 2001 թվականին ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում։