Պուտինը 5 միլիարդ դոլարով զինել է Ադրբեջանական բանակը

Տեսանյութը դիտեք ամենավերջում

Լևոն Ղազարի Շիրինյան (հունվարի 8, 1953), հայ քաղաքագետ, հասարակական գործիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր (2007), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։

Լրատվական ռադիոյում հեղինակել և վարում է «Quo Vadis» կամ «ուր ես գնում, Հայաստա՛ն» հաղորդաշարը։ Հայաստանի Չորրորդ Հանրապետության քաղաքական հայեցակարգի առաջ մղողներից մեկը հայկական քաղաքագիտական դաշտում։

1971-1976 թթ. սովորել և ավարտել ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը։
1985-1986 թթ. սովորել և ավարտել է Հայկական ԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։

1987 թվականի մարտին շնորհվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, գիտական հետազոտության թեման՝ «էքստրապոլյացիայի մեթոդը և նրա դերը սոցիալական կանխատեսման մեջ»։

2007 թվականի փետրվարին շնորհվել է քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ «ժամանակակից երկրաքաղաքական (գեոպոլիտիկական) տեսությունները և արդի Հայաստանի երկրառազմավարության (գեոստրատեգիայի) գերակայությունները»։