Հայտնի է Էրեբունու աղմկահարույց տեսանյութի մասնակցի անունը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Էրեբունի թանգարանում պ..նոգրաֆիկ հոլովակի հեղինակն է հանդիսանում` ոմն Տանյա Սմարժեվսկայան, որն իր հերթին հանդիսանում է ուկրաինական և ռուսական «եռման» ցանցային հոլովակի հեղինակ։

Կարծում եմ, որ իրավապահ մարմինների համար կարևոր է շուտ հայտնաբերել և արտաքսել Հայաստանի տարածքից սույն անձին իր զուգընկերոջ հետ։

Հասկանալի է, որ ներկայիս Հայաստանում տիրում է համատարած ամենաթողության մթնոլորտ եկածներին վերահսկելու պահով, սակայն իշխանությունները գոնե «ձևի» համար պետք է արձագանք են, քանզի հաշվի առնելով հանրային տրամադրությունները այս պ..նո-տուրիստները կարող են ենթարկվել բռնության, ինչն անթույլատրելի է։

Հիշե՛ք եթե պետությունը չի կատարում իր գործառույթները, ապա դա սկսում են իրագործել հասարակ մարդիկ»։

Թեմայից դուրս

Արման Վլադիմիրի Աբովյան (սեպտեմբերի 9, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ։

Արման Աբովյանը ծնվել է 1973 թվականին։ Սովորել է Երևանի թիվ 85 դպրոցում։ 1991 թվականին ընդունվել է Հայկական բաց համալսարան։ 1991-2001 թվականներին աշխատել է ամերիկյան «Խաղաղության կորպուսում», 2001-2012 թվականներին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, 2013-2015 թվականներին եղել է «ՈւկրԲուդ» պետական ընկերության տնօրենի խորհրդական, 2015-2018 թվականներին աշխատել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանի խորհրդական։