Սուրբ կիրակի է. Աղոթենք բոլոր հիվանդների համար. Պահպանիր այս բժշկության աղոթքը քեզ մոտ. Այն շատ զորավոր է

Տեր, երբ Դու երկրի վրա էիր, դու ցույց տվեցիր որ մենք բոլորս պետք է հոգատարություն ցուցադրենք հիվանդների համար, նրանց քեզ մոտ բերելով:

Մեր եկեղեցու երեցների հետ եղիր, որպեսզի նրանք հավատքով աղոթեն հիվանդների համար:

Մեզ օգնիր որ մենք հիվանդներին Քո առջև բերենք, հավատքով, որովհետև Դու խոստացել ես որ հավատքով արված աղոթքը կփրկի հիվանդին ու որ դու նրանց վեր կբարձրացնես: Ամէն.

Մարկոս 2:2-5, Գործք Առաք., 5:15, 16, Հակոբոս 5:14, 15:

Սուրբ Կիրակի մատուռ[,հայտնի է նաև Խչբազարի խաչ անունով։ Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 1286 թվականին, գտնվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղից 2 կմ հարավարևելք՝ Խոչաբազար գյուղատեղիում՝ Արաբի ձորից արևմուտք՝ սարալանջին։

Մատուռը կառուցվել է ժայռի վրա, գմբեթավոր շինություն է։ Ներսից պատերի անկյուններում ագուցված են չորս պահունակներ, որոնց վրա հենվում են ծածկի կամարները՝ իրենց վրա կրելով փոքրիկ գմբեթը՝ սրբատաշ գլանաձև թմբուկով և սրածայր վեղարով։ Պատերի մեջ բացվում են մեկական փոքր ու նեղ լուսամուտներ։

Մատուռը կանգուն է, ճակատակալ քարին և դռան շրջանակի խաչքարի վրա կան արձանագրություններ։ Մատուռի շրջակայքում՝ Արաբաձորի աջ կողմի սարահարթի վրա, գերեզմանոցն է՝ անմշակ տապանաքարերով։ Ս. Կիրակի մատուռից քիչ հեռու գտնվում է մի ուրիշ ավերակ մատուռ։