ԱՄՆ կտրուկ քայլերի է անցնում․ Վաշինգտոնի 2 թիրախները․ Ալիևը

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների ուղղությամբ

Միացյալ Նահանգների վերջին շաբաթներին ակնառու դարձած աշխուժությունն ու դրա գործնական բնույթի բավականին նկատելի հանգամանքը առաջացնում է մի շարք հարցեր ու դիտարկումներ, այդ թվում նաև Ռուսաստանի դերի առնչությամբ:

Նահանգների աշխուժությունը նշանակո՞ւմ է արդյոք հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում Ռուսաստանի դերի նվազեցում:

Այս հարցը իհարկե ունի հիմք և դիտարկման անհրաժեշտություն, այն իմաստով, որ Նահանգների քաղաքականությունը անկասկած ունի երկու գլխավոր «թիրախ»՝ Իրան և Ռուսաստան:

Կովկասի հարցերը Վաշինգտոնի մարտավարության մեջ դիտարկվում են հենց այդ երկու ուղղությամբ ռազմավարական սպասարկման միջոց: Դա սակայն ինքնաբերաբար չի նշանակում Ռուսաստանի դերի թուլացում կամ դուրսմղում:

Իհարկե, հաշվի առնելով այն քաղաքականությունը, որ վերջին երկու տասնամյակում վարել է Մոսկվան ռեգիոնում, և Հայաստանի համար դրա ծանր հետևանքը, շատերը կուզեին Ռուսաստանի դուրսղմում:

Բայց, հարցը ամենևին զգայական դաշտում չէ, գործ ունենք աշխարհաքաղաքականության լրջագույն իրողությունների հետ և ըստ այդմ դրանցում Հայաստանը պետք է կողմնորոշվի զուտ պրագմատիկ չափումներով, չտրվելով որևէ զգայականության: