Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն, պետբյուջեում ցույց է տվել 104,8 միլիարդ դրամ հարկային պարտավորություն՝ նախորդ տարվա կրկնապատիկը։
Եկամտի այս անհավանական աճը կարող է նաև բացատրվել կոմբինատի կառավարմանը պետության մասնակցությամբ։ Բայց հազիվ թե կառավարման փոփոխությունն, այն էլ այդչափ կարճ շրջանում, բերեր եկամտի այդպիսի թռիչքի։ Մնում է մեկ այլ հավանական սցենար․ երևի բացահայտվել է հանքաքարի ապօրինի շրջանառությունը՝ ստանալով օրինական փողի տեսք։
Խորհուրդ չեմ տա ետ գնալ ու չափել այդ շրջանառության ավերիչ հետագիծը և այն կորուստը, որ կրել է երկրի տնտեսությունն ու պոչամբարներից շնչահեղձ լինող բնությունը։
Բայց օրինակը նահանջի տեղ չի թողնում, եթե գնում ես հանրության մոտ և խոսում Հայաստանի անվտանգության երաշխավորի անունից՝ լավ իմանալով, որ այդ երաշխավորությունը ձևավորվում է Զանգեզուրի և զանգեզուրանման կոմբինատների եկամտում, որ հետո դառնա հրթիռ ու հրանոտ, օտար երկրներում օֆշորային հարստություն դառնալու փոխարեն։
Ի վերջո, ինչ է հայկական հանքարդյունաբերությունը, եթե ոչ ռազմական լաբորատորիա՝ շղթայական ռեկցիայի մեկ իրավունքով․ բոլոր հոսքերը պետք է անցնեն պետության ստուգարքը։
Արեք դա, Բաքվի նավթի ու գազի հրեշով մեզ ահաբեկելուց առաջ, հակառակը քաղաքական անբովանդակ անիմացիա է, էն էլ, պարզվեց, ավելի լավ է ստացվում հայկական ռաբիզի Սաքոների մոտ․Նվեր Մնացականյան;
Մանրամասները տեսանյութում