Արցախի Մարտակերտի շրջանում իրավիճակը լարված է

Քիչ առաջ տեղեկացանք, որ Արցախի Մարտակերտի շրջանում իրավիճակը լարված է: Թշնամին ժամը 17:20-ից սկսած գնդակոծել է Մարտակերտի որոշ դիրքերի ուղղությամբ:

Չնայած լարված իրավիճակին, թե՛ ՊՆ-ն, թե՛ ՊԲ-ն դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չեն փոխանցում:

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ իրավիճակն այս պահին լարված է, սակայն պետք չէ մատնվել խուճապի, այլ սպասել ՊԲ-ի պաշտոնական հայտարարությանը:

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

hraparak.am