Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային են, վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր է. Արցախի առողջապահության նախարար

Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում:

Այդ մասին civilnet.am-ին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

«Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային վիրավորումներ են:

Այս պահին վիրավորների հետ կապված որևիցե աջակցության կամ դեղորայքի խնդիր չկա»,- նշել է Հայրիյանը:

Արցախի առողջապահության նախարար