Արցախի տեղեկատվական շտաբը նոր տվյալներ է հայտնում սահմանում տիրող իրավիճակի մասին

Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել:

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:

Արցախի տեղեկատվական շտաբը նոր տվյալներ է հայտնում սահմանում տիրող իրավիճակի մասին