Պետք է ուղիղ թուրքերին ասվի․ Գերիներին վերադարձրեք՝ նոր կխոսենք

Մոսկվայի հովանու ներքո Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, փաստորեն, կարծես ունեցել է մեկ այլ՝ թաքնված նպատակ,



այն է՝ ամեն կերպ ու շարունակաբար նվազեցնել Հայաստանի սուբյեկտայնությունն ու ունենալ արդիական գործիքներ՝ Երևանին պարտադրելու գնալ նորանոր զիջումների,



– գրում է վերլուծաբան Դավիթ Գրիգորյանը։

Ռուսաստանը, որը մինչև պատերազմը, ըստ էության հակամարտության կողմ չի հանդիսացել,

այսուհետ ինքը ևս Ղարաբաղում շահառու է, քանի որ նախ կանգնեցրել է պատերազմը, ապա ներ է դրել իր զորքերը, հիմա էլ հստակորեն ուղենշում է, թե ինչպիսին պիտի լինի տարածաշրջանային երկրների քաղաքականությունը։