Ռուսաստանը կատարում է մեծ շրջադարձ․ Վտանգավոր «տրիադա» է ձևավորվել․ Նույն

Օգոստոսի սկզբին կրկին սրվեց իրադրությունն արցախա-ադրբեջանական շփման գծում։ Ի՞նչ է ուզում Ադրբեջանը։ Պատասխանելով հարցին, Հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալաթյանն ասում է․





Միջազգային ինստիտուտները ստագնացիայի մեջ են և ի վիճակի չեն ապահովել միջազգային իրավունքի գործողությունը։

Չմոռանանք նաև, որ միջազգային կազմակերպությունները գործում են իրենց հիմնադիր պետությունների կոնսենսուսով։

Արդյունքում սկսում են գործել պш-sերազմի և հшղթողի իրավունքները, որոնցից այսօր օգտվում է Ադրբեջանը։ Չի հարգում այն իրավական պարտավորությունները, որն ստանձնել է 2020թ․ նոյեմբերին, իսկ Ռուսաստանը թերանում է այդ հայտարարությունների կենսագործման երաշխավորի իր գործառույթներն իրականացնելիս։

Արդյունքում բացակայում է որևէ կառուցակարգ, որը կվերահսկի և կապահովի նշյալ հայտարարությունների կատարումը, կզսպի Ադրբեջանին։