Հայտարարություն Իրանից. «Հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով»

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին անդրադարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։

Մոհամմադ Ջամշիդիի խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով՝ այս մասին հաղորդում է Իրանական պետական գործակալությունը։

Հիշեցնենք , որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելիս , անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջ-ադեպերին,

հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն,

որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի: