«Ախպորս երեխեքը, հղի կինը ստեղ են՝ փլատակների տակ:
Առավոտվա 07:00-ից ձեռքով քար ենք կրում, խնդրում ենք տեխնիկա՝ կռան. գալիս ա 11:00-ն արդեն»,- դիմելով ԱԻ փոխնախարարին՝ ասաց քաղաքացի Արայիկ Մկրտումյանը:
«Թողեք մասնագիտական կառույցներն իրենց աշխատանքը կատարեն, ձեր հարազատները մեր հարազատներն են»,- նշեց Դավիթ Համբարյանը:
Լրագրողների հետ զրույցում քաղաքացին ասաց, որ ԱԻՆ-ը ճիշտ չի աշխատում. «Ժամանակին, որ մտնեին՝ մաքրեին, կարող ա հարցի լուծում լիներ»:
Հիշեցնենք՝ նախօրեին պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹ