Հիմա էլ Հրդեհ` Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Այսօր՝ օգոստոսի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 77 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:





Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8, թիվ 3 թիվ 1, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ:




Մինչ հրշեջների ժամանումը, գյուղինստիտուտի աշխատակիցները սեփական ուժերով կանխել են կրակի տարածումը ու արդեն ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Այրվել են ագրարային համալսարանի սերվերային սենյակի համակարգիչները և այլ իրեր: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: