Միտումնավոր է արված․ Նոր ճանապարհի նպատակը դա է․ Ֆրանսիան և ԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջում են

Աղավնոն ու Բերձորը հայաթափվում են, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։ Պատասխանելով հարցին քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ասում է․

Սա ցույց է տալիս, որ Հայաստանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։

Հայաստանն ակնկալում էր, թե միջանցքի նոր երթուղու հետ կապված երեք տարի ժամանակ ուներ, բայց Ադրբեջանն արագացրեց այդ շինարարական աշխատանքները և փաստի առաջ կանգնեցրեց Հայաստանի ղեկավարությանը։

Խնդիր կա, թե ինչպես դա ներկայացնել հանրությանը, որովհետև և՛ Բերձոր քաղաքում, և՛ Աղավնո ու Սուս համայնքներում ապրող մարդիկ իրավունք ունեն պաշտպանված լինել, իրենց սեփականությունը չի կարող օտարվել Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի համատեղ որոշմամբ։

Առհասարակ ցանկացած մարդու սեփականությունը Եվրոպայի խորհրդի պետություններում պաշտպանված է կոնվենցիայով։
Նյութի աղբյուր՝ lragir.am