ԱԼԻԵՎԻՆ ԿՀԻՇԵՑՆԵՆՔ․ Ալիևը կմեռնի, բայց իր ուզածով չի լինի. Հնարավոր է, որ Ադրբեջանից ոչինչ չմնա

Ավելի վաղ ասել էիք, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները Բերձորի վերաբնակեցման աշխատանք պետք է տանեն, քանի որ Բերձորն Արցախը Հայաստանին կապող պորտալարն է։





Եվ այսօր արդեն տեսնում ենք, որ Բերձորն ու Աղավնոն հայաթափվում են։ Ի՞նչ գործընթացներ են սրանք, ի՞նչ վտանգ եք տեսնում: Պտասխանելով հարցին, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն ասում է․


Այս դեպքում ուզում եմ հնչեցնել հետևյալ հարցը՝ արդյոք գիտեն ինչի վրա են խաղադրույք արել, արդյոք այդ խաղադրույքը կարդարացնի իրեն։ Եթե մենք համարենք, որ օգոստոսի 25-ին Բերձորը պետք է դատարկվի, ինչո՞ւ բանակցային սեղանի վրա չենք դնում Հադրութի հարցը։



Իլհամ Ալիևը խոսեց Արցախի ու արցախահայության ճակատագրի մասին, այն է՝ ցեղասպանություն։ Ասաց, որ արցախահայերը ոչ մի կարգավիճակ չեն ունենա։

Ինքն ասում է, թե Արցախի քաղաքացիները կարգավիճակ չեն ունենա, հավասար իրավունքներ կունենան, ինչպես Ադրբեջանի քաղաքացիները։
Նյութի աղբյուր՝ lragir.am