Առաջարկներ Հայաստանին․ Ալիևը հայտարարություն տարածեց

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները գործնական բանակցությունները «խաղաղության պայմանագրի» շուրջ հիմնված են լինելու Բաքվի առաջարկած և Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա: Այս մասին Интерфакс. аз-ի հաղորդմամբ՝ Իտալիայում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։



«Այդ հինգ սկզբունքներում ներառված են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների սահմանազատումը և հաղորդակցությունների բացումը»,- ասել է Ալիևը:



Իր խոսքով՝ նշված սկզբունքներն առաջարկվել են Հայաստանին Ադրբեջանի կողմից։ «Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։

Դա վերահաստատվել է նաև երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ»,- ասել նա:

https://armbloginfo.ru/%d5%b6%d5%