Երևանում ահա այսպիսի հրաշք, անվճար, առողջարար հանգստի տեղ կա. Տեղեկացեք․Տեսանյութ

Սառը ցնցուղ, լող, մարմնամարզություն և հաճելի զրույցներ։ Այսպես է բացվում երևանյան առավոտը Սարի թաղի ստորոտին գտնվող Աղի լճում։



Մարտի վերջից մարդիկ գալիս են այստեղ լողալու, և հարազատ դարձած ընկերների հետ շփվելու: Շատերը լճին վերագրում են բուժիչ հատկություններ, բայց գիտական հստակ հետազոտություն արված չէ։



Որոշ ուսումնասիրություններ միայն փաստում են, որ լիճն ունի մոտ 13 տոկոս աղայնություն։ Շատերը այս լիճը համեմատում են Մեռյալ ծովի հետ, որի աղայնությունը 34 տոկոս է։