Որբ ու անտուն, պատերազմում զոհված հերոս Գևորգը մինչև հիմա գերեզման չունի. Նա քաջաբար կռվել է և անմահացել Ջրականում

Սեփական տան մասին երազող Գևորգ Եղշատյանի գերեզմանը «տանիք» չունի:



44-օրյա պատերազմից մեկ ու կես տարի անց պետությունը զլացել է երկկողմանի ծնողազուրկ Գևորգի գերեզմանին նրա լուսանկարով մեկ շիրմաքար դնել:



2018 թվականին «Ես եմ» ծրագրով բանակ մեկնած Գևորգը հույս ուներ ծառայությունից վերադառնալ և սեփական տունը կառուցել:


Այս ծրագով ծառայությունը երեք տարի է, որից մեկը վճարովի:
«Կյանքում շատ բան էր տեսել, նպատակ ուներ, որ հետո ամեն ինչ լավ է լինելու, բայց պատերազմը չթողեց»,- ասում է Վանաձորի մանկատան նախկին աշխատակցուհի Կարինե Մնացականյանը և հավելում.