Բարդ վիճակում ենք, շատերդ տեղյակ չէիք, թե մեր զինվորականությունը ինչու էր երեկ ելել դիրքեր․ Կարեն Հովհաննիսյանի կարևոր գրառումը

Շատերդ տեղյակ չէիք երևի, թե մեր զինվորականությունը ինչու էր երեկ հելել դիրքեր, շատերդ տեղյակ չեք, որ զորքին ոչ միայն «բարոյական աջակցություն» ու «լուրջ խորհուրդներ» են պետք, այլ պարզ հասարակ ֆիզիկական աշխատանք՝ ուս ուսի գերան հանել դիրք, բլինդաժի գլխին մի երկու բահ հող լցնել։ Նման դիտարկում է արել Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։ «Երեկ Արցախի Հանրապետության անկախության տոնն էր, նվիրական մի օր հայության պատմագրության մեջ։

Անկախությունը հեշտությամբ չի տրվել մեզ, արյուն քրտինք է թափվել՝ նպատակին հասնելու ճանապարհին, ու դեռ շատ է թափվելու։
Քայլում էին անհոգ, ուրախ ժպիտներով պարուրված, անհոգ թեթևությամբ, անբովանդակ, ներկա իրողություններին չհամապատասխանող լոզունգ պաստառներով։

Իսկ ինչու՞ անբովանդակ, որովհետև սահմանագծին դեռ չափից ավել աշխատանք կա անելու որպեսզի անհոգ թեթևությամբ մեզ թույլ տանք քայլել, երգել , պարել, ու կենացներով լցոնել սեղանները քեֆերի։

Ինչ եմ ուզում ասել, շատերդ տեղյակ չէիք երևի, թե մեր զինվորականությունը ինչու էր երեկ հելել դիրքեր, շատերդ տեղյակ չեք, որ զորքին ոչ միայն «բարոյական աջակցություն» ու «լուրջ խորհուրդներ» են պետք, այլ պարզ հասարակ ֆիզիկական աշխատանք՝ ուս ուսի գերան հանել դիրք, բլինդաժի գլխին մի երկու բահ հող լցնել։

Եթե մեր հայրերը, ավագ ընկերներն էլ ճառասաց լինեին, երևի սեպտեմբերի 2 ը մաքսիմում պախմելիայի օր լիներ՝ սեպտեմբերի 1 ի օրվա առիթը նշելուց հետո։

Բարդ վիճակում ենք, ուժերի գերլարում է պետք ու համերաշխություն՝ բայց ոչ խոսքերով, այլ իրապես և բովանդակային»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

https://hayeli.am/?p=687583&l=am