Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ Ահա թե երբ կսկսվեն անձրևները

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի և 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:



Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 4-ի և 8-ցերեկը, 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:



Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին կնվազի 7-10 աստիճանով:


http://medianews.site/369087/