ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
ArmLur.am–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկայացել է Գլխավոր դատախազություն:
Տեղեկությունը հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ներկայացել են, իրացրել են իրենց այդ իրավունքը, այսինքն ծանոթացել են իրենց վերաբերող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումանսիրության վարույթի նյութերին: Ներկայումս այդ փուլում է գործընթացը:
Մինչ այդ նրանց գույքերի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք: