Ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին․ ՊՆ-ն նոր հայտարարություն տարածեց

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Yelaket.am-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/27959/