ՌԴ-ն նոր հարված է պատրաստում Հայաստանի դեմ. Ահա թե ինչ մանրամասներ են հայտնի դարձել

Բաքվի ՊՆ-ն Բրյուսելի հանդիպումից հետո վերսկսել է ամենօրյա ռեժիմով ՀՀ ԶՈՒ եւ Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից իբր իրենց մարտական դիրքերի հրետակոծությունների վերաբերյալ հաղորդագրությունները։ Նման հաղորդագրությունները նախորդել էին նաեւ օգոստոսի սկզբին Պուտին-Էրդողան համաձայնություններին եւ դադարել Արցախում ռուսների առաջնորդությամբ հարձակումներից, Բերձորի միջանցքի վերացումից ու հայկական բնակավայրերի տեղահանությունից հետո։



Ակնհայտ է, որ նման հաղորդագրությունները տեղեկատվական ֆոն են նման գործողությունների համար։ Բրյուսելում եռակողմ հայտարարությունից հետո դրանց վերսկսումը նշանակում է, որ Ռուսաստանը եւ թուրքերը նոր հարձակումներ են ծրագրել Հայաստանի դեմ։ Մոսկվան արագացնում է «եռակողմ հայտարարության անվերապահ կատարումը», ակտիվացնելով սահմանազատման ու հաղորդակցությունների հարցերով հանձնաժողովների աշխատանքը։ Զուգահեռ Հայաստանում կրկին ակտիվացել են ռուսանպաստ ագենտուրան ու 5-րդ շարասյունը, ուժեղացել հոգեբանական պատերազմի ու քարոզչական շանտաժի ճնշումը։



Չնայած Հայաստանից դիմադրության բացակայությանը, մնում են Իրանի ու Արեւմուտքի դիրքորոշումները, եւ Մոսկվայում ռազմական ուղիղ միջամտությամբ խնդիրների արագացումը դիտվում է խոչընդոտները հաղթահարելու ամենաարդյունավետ տարբերակը։ Դա արվելու է թուրքերի ձեռքերով, իշխանությունը շարունակելու է կմկմալ «անվտանգության նոր համակարգի ու խաղաղ օրակարգի» մասին, ռուսանպաստ ագենտուրան շարունակելու է «Արցախի հայաթափումն ու միջանցքների բացումը ձեռնտու չէ Ռուսաստանին» հնամաշ երգը, իսկ «անկախ փորձագետները»՝ մարտահրավերները կառավարելու, հանուն Հայաստանի պետականության զիջումների գնալու վերաբերյալ անհեթեթությունները։


Բազմիցս անդրադարձել ենք հարցին, թե ինչու է Մոսկվան շտապում ավարտին հասցնել իր ծրագրերը Հայաստանում։ Փաշինյանին Վլադիվոստոկ ու Արարատ Միրզոյանին Մոսկվա շտապ «հրավերքն» անկասկած կապված է դրա հետ։



https://www.lragir.am/2022/09/05/736704/