Հրատապ․ Գիշերը սահմանին լարված է եղել․ Ժամկետային զինծառայող է զոհվել․ Մանրամասներ

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել.



«Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):



Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»:


https://m.mamul.am/am/news/247898/p1