«Հայ զինվորին առաջարկում են գերի հանձնվել. հրաժարվում է՝ զոհվելով հերոսի պես». Դավիթ Գրիգորյան․ Տեսանյութ

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «ՀԵՐՈՍՆԵՐԸ ԶՈՀՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՎՈՎ



Հայկական թելեգրամյան տիրույթում մի տեսանյութ է տարածվել, որտեղ ադրբեջանցիները հայ զինվորին առաջարկում են գերի հանձնվել։ Տղուն առաջարկում են հանձնվել ու փախչել երրորդ երկիր։ Հրաժարվում է ու մի ամբողջ ադրբեջանական վաշտի «պարացնում»` ամենայն հավանականությամբ, զոհվելով հերոսի պես։



Չգիտեմ, թե երբ է տեսանյութը նկարահանված, գուցե դեռ պատերազմի օրերին։ Փաստ է, որ տղեն նախընտրում է միայնակ կռվել բորենիների դեմ, գուցե մեռնել, բայց ոչ մի դեպքում գերի չդառնալ»։

https://m.mamul.am/am/news/247989/p1