Քանի դեռ հայերի մեջ կան այսպիսի տղամարդիկ, այս ժողովրդին կոտրել չի հաջողվի. Նոր մանրամասներ մեր անհայտ հերոսի մասին

Ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը իր Telegram-ալիքում հրապարակել է տեսանյութ, որում հայ զինվորը փորձում է միայնակ կանգնեցնել ադրբեջանական շարասյունը։
«Ղարաբաղում արված տեսանյութում ինքնաձիգով եւ նռնակով հայ զինվոր է (կամավոր կամ պահեստային), որը, չնայած հակառակորդի թվային բացարձակ գերազանցությանը, փորձում է կանգնեցնել ադրբեջանական շարասյունը։



Նա կարող էր ապրել՝ հավատալ ադրբեջանցի սպայի խոսքին, գոռալ «Ղարաբաղը Ադրբեջան է» եւ կոտրված ու նվաստացած վերադառնալ տուն։ Փոխարենը նա մահացավ որպես տղամարդ եւ մարտիկ: Եվ քանի դեռ հայերի մեջ կան այսպիսի տղամարդիկ, այս ժողովրդին կոտրել չի հաջողվի։



«Դուք վախկոտ եք»,- ասում է նա եւ բարձրացնում ինքնաձիգը, բայց չի կրակում։ «Ես նույնիսկ չեմ կրակել»՝ սրանք նրա վերջին խոսքերն են եղել։ Հիմա Հայաստանում փորձում են պարզել թշնամուն չհանձնված միայնակ հերոսի անունը»,- գրել է Կոտենոկը։


http://barevblog.com/%d6%84%d5%a1%