«Հնամաշ վերարկուով եկաք իշխանության, որտեղի՞ց Ձեզ այդ միլիարդները». Տեսեք, թե ինչպես արձագանքեց այդ հարցին Քոչարյանը

Factor.am-ի թղթակիցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց հղեց այն մասին, որ նրան ընդդիմախոսները մեղադրում են ապօրինի հարստացման համար:



Պնդում են, որ նա հնամաշ վերարկուով եկավ իշխանության, բայց այսօր միլիարդների ունեցվածք ունի։



Հարցրին՝ որտեղի՞ց Ձեզ այդ ունեցվածքը։ Ռոբերտ Քոչարյանը հարցն անպատասխան թողեց։


Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:



«ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, քննության առնելով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինձ՝ դատավոր Դանիելյանիս, ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները, հրապարակում եմ՝ ղեկավարվելով Դատական օրենսգիրք սահամանդրական օրենքով և Քրեական դատավարության օրենսգրքով որոշեցի՝ ինձ դատավոր Դանիելյանիս ինքնաբացարկի միջնորդությունը մերժել: Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարեց դատավոր Արմեն Դանիելյանը:

Մանրամասները՝ Factor.am տեսանյութում։

http://medianews.site/59124/