Հերթական բոցը համացանցում. Թե ի՞նչ եղավ Սևանից ջուր խմելուց հետո

Համացանցում հայտնվել է հերթական հումորային տեսանյութը:

Հիշեցնենք, որ Սեւանի լողափերի տնտեսվարողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ու Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ Սեւանի լողափում են: Նշենք, որ այսօր Սեւանի լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ:

Այս պահին Գնել Սանոսյանը, Սարգիս Մուրադյանը, Սեւանի լողափերի տնտեսվարողները եւ «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը լողում են Սեւանում՝ ցույց տալով, որ այնտեղ լողալը վտանգավոր չէ:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ, սակայն հրաժարվեց Սեւանից ջուր խմել ասելով, որ այն նախատեսված է, լողալու, ոչ թե խմելու համար:

http://medianews.site/66868/