Բացառիկ գյուղ Հայաստանում, որի ոչ մի բնակիչ չի մեկնում արտագնա աշխատանքի

Սակայն Ենոքավանն այնուամենայնիվ Հայաստանի համար բացառիկ գյուղ է. այստեղից մարդիկ չեն հեռանում: Ավելին, վերջին տարիներին Ենոքավանի բնակչությունն աճել է. եղել 480 մարդ, դարձել է 554:



Բանն այն է, որ գյուղը դարձել է էքստրեմալ և արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվողների սիրված վայրը:



Yell Extreme park-ը, որը բառացիորեն մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Ենոքավանից, հիմնել է այդ գյուղի բնակիչներից մեկը: Սարերն ու դրանց միջև ձգվող կիրճերը ստեղծել են բոլոր պայմանները զիփլայնով զբաղվելու համար։ Զիփլայնը գետնից որոշակի բարձրության վրա գտնվող պողպատյա ճոպան է, որով հատուկ սարքի միջոցով վայրէջք է կատրվում: Դեռևս 4 տարի առաջ նախագիծը գոյություն ուներ միայն թղթի վրա, սակայն 2015թ-ին այգին սկսեց ընդունել առաջին հյուրերին:

Այգի մտնելիս այցելուն միանգամից հայտնվում է հանդերձարանում, որտեղ հրահանգիչներն օգնում են հատուկ համազգեստ հագնել: Բազան զիփլայնի ուղիներից մի փոքր հեռու է, և հյուրը դեռ այնքան էլ չի հասկանում, թե ինչ է իրեն սպասում:

Հասնելով զիփլայնին՝ ոմանք տատանվում են, սակայն, ինչպես նշում են տեղի հրահանգիչները, այս տարիների ընթացքում շատ քչերն են հրաժարվել թռչնի թռիչքի բարձրության վրա հայտնվելու հնարավորությունից:

http://medianews.site/66724/