Ռուբեն Վարդանյանին զգnւշացրեք ծուղակի մասին… Նվեր Մնացականյանի դիպուկ 1 րոպեն

Հավանաբար Ռուբեն Վարդանյանի առաջացրած քաղաքական աժիոտաժը կմարի ավելի վաղ, քան շատերը պատկերացնում են, որովհետև սնուցվում է բացառապես երևակայությամբ և խանդի պաթոլոգիկ բռնկումով, այդպես էլ չբացատրելով ռուսահայ մեծահարուստի Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելն ու հայկական անձնագրով Արցախում մշտական բնակություն հաստատելը։



Իսկ Արցախում, դեռ Զորի Բալայանի Գյուլիստանի պայմանագրի մեծարմամբ հայտնի նամակի ժամանակներից մտածում են, երբեմն էլ բարձրաձայն ճիշտ հակառակը՝ ռուսական անձնագրեր ձեռք բերելու մասին։Ինչն է այստեղ վիճելի՝ թողնենք մի կողմ, որովհետև այսօր կարևորն այն է, թե ինչ անձնագիր կունենա արցախցի Ռուբեն Վարդանյանը իր իրական նպատակը հաստատող։



Երևանյան ընդդիմությանը դուր չի եկել այս ձեռնարկը, երևի մտավախելով, որ այն կարող է ավարտվել քաղաքական կյանքը Երևանի ֆրանսիայի հարմարավետ հրապարակից Ստեփանակերտ տեղափոխելով։Իսկ դա մեկ անգամ արդեն եղել է, և ավարտվել է հայկական հարցի ծանրության կենտրոնը Ստեփանակերտից Երևան տեղափոխելու դավադրությամբ, հակառակ դեպքում Ստեփանակերտը թուլացնող քաղաքական տրանզիտը այս հետևանքը չէր ունենա։

Հենց դրա համար էլ բոլոր նպատակներն առ ոչինչ են, եթե հիմքում Արցախում ապրելը չէ։ Ի վերջո պատերազմի փլատակներից կարելի է և պետք է դուրս գալ, բայց ոչ նոյեմբերի իննի սև թղթի անեծքում մնալու գնով։Ռուբեն Վարդանյանին զգուշացրեք այդ թակարդի իրական գոյության մասին․․․

Նվեր Մնացականյան

http://barevblog.com/%d5%bc%d5%