Շտապ վերադարձեք ԱԺ․ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են հարձակման․ Ռուբիկ Հակոբյանը մանրամասներ է ներկայացնում

Գիտենք, որ բացահայտ ադրբեջանա-թուրքական ալյանսը պատրաստվում է հարձակման: Շատ անկեղծ էր պաշտպանության նախարարը, երբ հայտարարում էր, որ առաջին պատրաստվածության է բերում բանակը, իսկ այսօր էլ հայտնի դարձավ, որ արգելվում է Ադրբեջանում 50 տարեկանից ցածր մարդկանց լքել երկիրը:



Մենք անտեր ընկած ենք այս տարածշրջանում, և եթե այդ պատերազմական գործողությունները սկսվեն, գուցե դատապարտող հայտարարություններ հնչեն, բայց ոչ ոք մեզ տեր չի կանգնելու, որովհետև պետությունները, որոնք պետք է մեզ տեր կկանգնեին, այսօր իրենք տիրոջ կարիք ունեն:



ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը: