Ահա թե որն է Ադրբեջանի հիմնական նպատակը․ Հայկ Մարտիրոսյանը մանրամասներ է հայտնում

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Ադրբեջանի հիմնական նպատակը Վարդենիսի հատվածից Սևանա լիճ դուրս գալն էՍևանի հարավային հատվածից Վայոց Ձոր և Սյունիք մարզերը կտրելը և դեպի Նախիջևան թուրքական մեկ ցամաքամաս ստեղծելը: Կարելի է ենթադրել, որ այս օպերացիան լիովին համաձայնեցված է Փաշինյանի հետ: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը արդեն մեկուկես ժամ սկսված հարձակման վերաբերյալ որևէ խոսք չի ասել:



Հայաստանի գաղութարար Ռուսաստանը լուռ է, որովհետև ինքն է կանգնած այս օպերացիայի հովանավորության ելակետում: ՀԱՊԿ-ն ընդհանրապես անգործ է, թեև հիմա հարձակումը հենց Հայկական ԽՍՀ տարածքի վրա է: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը ամենևին չի էլ խառնվելու: Փոխարենը ցերոկն ակտիվանալու է թշնամական գործակալական ցանցը և բարբաջելու է, թե ինչու Արևմուտքն իբր չի օգնում Հայաստանին: Ադրբեջանցիներն ունեն մինիմում նպատակ ևս: Դա Զանգեզուրի միջանցքի ուժով բացումն է և Հայաստանի պետության դե ֆակտո փաստացի լուծարումը: Այդ նպատակին առնվազն, նրանք մեծ շանսեր ունեն առկա պայմաններում հասնելու:



Երկու և կես տարի Հայաստանը չի զինվել, ոչինչ չի արել պաշտպանունակություն ստեղծելու համար: Փոխարենը փաստացիորեն լուծարել է իր բանակը: Քաղաքական առումով արտաքին քաղաքական վեկտորը մնացել է նույն կործանարար ռուսաստանյանը: Ժողովուրդը բարոյալքված է, մարդկանց մտածելու ունակությունն անհետացած կամ անգո, կամքըզրոյական, արժանապատվությունը փալասի:
Մաքսիմում ծրագրով կորցնելու ենք Սյունիքը, հետևաբար և ողջ Հայաստանը դրա արդյունքում կդադարի գոյություն ունենալ:


Մինիմում ծրագրով Հայաստանը կտա Զանգեզուրի միջանցքը և կմտնի արագացված-դանդաղ մահվան փուլ:
Միակ ելքը արագ իշխանափոխությունն է և արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձը դեպի ԱՄՆ:
Հայաստանը փրկության որևէ այլ տարբերակ այլևս չունի:
Սա վերջն է:
Կա´մ փրկության ողբերգական և կորուստներով լի, բայց այնուամենայնիվ` սկիզբը:
Ընտրությունը մերն է: Իսկ մենք ընտրել այլևս կարծես թե չգիտենք»։



Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան