Հրատապ․ ՀԱՊԿ-ը հայտարարություն տարածեց

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։

Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները և

պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում»:

Նշվում է, որ աշխատանքներ են կազմակերպվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման ուղղությամբ։

https://m.mamul.am/am/news/248415/p1