ՀԱՊԿ-ը կրկին մերժեց Հայաստանին, Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ի նիստ է հրավիրում

ՀԱՊԿ-ն իրավիճակի կարգավորման նպատակով աշխատանքներ է տանում կազմակերպության մեխանիզմների գործարկման համար։



Հակասությունները լուծելու համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարություններում։ ՀԱՊԿ-ը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը շփման գծում հրադադարի հաստատման գործում, նշված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում։



Այսպիսով, ՀԱՊԿ-ը հրաժարվում է կիրառել իր ռազմական ներուժը (որը Փաշինյանի հրամանով այս տարվա հունվարին ուղարկվեց Ղազախստան և ապա արագորեն դուրս բերվեց)։ ՀԱՊԿ-ն ասում է, որ Ռուսաստանն արդեն ամեն ինչ արել է, եւ ավելի լավ է հարցերը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով։


ՀԱՊԿ հայտարարությունում չի ընդգծվում, որ Հայաստանի վրա է հարձակում իրականացվել, խոսվում է միայն բախումների մասին։



Մինչդեռ հայտնի է դարձել, որ Ֆրանսիան նախաձեռնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հայկական սահմանին տիրող իրավիճակը։ ՀԱՊԿ-ի մերժումից և Մոսկվայի՝ «խորհրդային սահմաններով սահմանազատմանը» վկայակոչելուց հետո Երևանը պետք է պնդի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ լինի։ Բացի այդ, հայ դիվանագետները պետք է ապահովեն հանդիպման բաց ընթացքը, որպեսզի այս անգամ ակնհայտ լինի, թե ԱԽ մշտական ​​անդամներից ով է տորպեդահարում որոշումները։

https://www.lragir.am/2022/09/13/738204/