Վաղ առավոտից մարտական գործողություններ են սկսվել Սիսիանի Իշխանասարի հատվածում։ Այս պահին թեժ մարտերը ընթանում են։ Հառակորդը թիրախավորել է զինվորական հոսպիտալը, խաղաղ բնակչությանը, մերձակա գյուղերը, տները։
Աղիտու բնակավայրում երեկ ռմբակոծության տակ է հայտնվել երկու տուն, բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան։ Այս մասին հայտնում է Սիվիլնեթը։
Առավոտյան 9-ի դրությամբ արկերի պայթունների ձայներ են լսվում նաև Գորիսում։