Հրատապ․ Վերին Շորժայի ու Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը նախահարձակ գործողություններ է սկսել. ՊՆ-ն տեղեկություններ է հաղորդում

Ժամը 8:00-ին Ադրբեջանը հարձակումներ է սկսել Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ջերմուկի ուղղությմաբ Ադրբեջանը կիրառել է հարվածային անօդաչու սարքեր։

Թեև մնացած ուղղություններով էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր՝ Ժամը 8:00-ին Ադրբեջանը նորից հարձակումներ է սկսել Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

https://www.1in.am/3163759.html