«Ադրբեջանը հարվածել է ռուսական մեքենաներին և շինությանը». Դավիթ Գրիգորյանը մանրամասներ է հաղորդում

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրելով. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՓԵ՛Լ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ լուրը, փաստորեն, հաստատվում է։ Ռուսական ԱԴԾ սահմանապահ ծառայության տեղակայման վայրը ռմբակոծվել է, ըստ առկա տեղեկությունների, թշնամական զինված ուժերի կողմից։ Բանը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-13-ին։



Ռուսներն ստիպված են եղել լքել իրենց տեղակայման վայրը Գեղարքունիքի մարզում։ Վնասվածնքեր են ստացել ինչպես ՌԴ ԱԴԾ ծառայողական մեքենաները, այնպես էլ շինությունը, որտեղ տեղակայված են եղել ռուսները։



Հիմա հստակ հարց, էլ ի՞նչ ապացույց է պետք ռուսներին, որպեսզի վերջիններս չդիտարկեն այս պատերազմը որպես լոկալ բախում ու սահմանային մարտեր։ Սա ի՞նչ է, նույն տրամաբանությունը, ինչ Ուկրաինայո՞ւմ։ Ինչպես ուկրաինական պատերազմն են ռուսներն անվանում ռազմական օպերացիա, այս դեպքում և՞ս պարզապես «օպերացիայի» ենք ականատես լինում։

Վերջապես, այս դեպքում ահագին տուժել է հենց ռուսական ФСБ-ն։ Սա պատերազմ է։ Իրերը կոչեք իրենց անուններով։ Իսկ ՀԱՊԿ-ը մեռեալծին մի կառույց է։ Չկա ռուսական աջակցությունը, չեն լինելու զորքեր Ղազախստանից ու Բելառուսից, չի լինելու օգնություն նաև Ռուսաստանից։ Մենք ենք մեր գլխի տերը։ Եթե ռուսական ԱԴԾ սահմանապահներն են փախչում, ի՞նչ եք ակնկալում ՀԱՊԿ-ից»։

Աղբյուրը` Դավիթ Գրիգորյան