Կա հստակ ռիսկ, որ Ադրբեջանի հետ բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի։ Այս մասին Reuters գործակալության հետ զրույցում այսօր նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Հարցին, թե ինչ է Հայաստանն ակնկալում Ռուսաստանից, Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է. «Մենք ունենք ռազմական պայմանավորվածություն, դա մեր գլխավոր ռազմական գործընկերն է, և կան որոշակի դրույթներ, որոնք մենք խնդրել ենք, որ նա իրագործի:
Մենք լրջորեն կքննարկենք ցանկացած հնարավորություն կամ տարբերակ, որը կարող է լինել»: