Հրատապ․ ՊՆ-ն ներկայացրեց իրավիճակը 18։00-ի դրությամբ

Ժամը 18։00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը շարունակում է լարված մնալ, հայտնում է Հայաստանի ՊՆ-ն։



Ժամը 15։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։



16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։


Այս պահին այն մարվել է։ Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։ ՀՀ զինված ուժերը ձեռնարկում ենանհրաժեշտ բոլոր միջոցները` թշնամուն համարժեք պատասխանելու համար։



https://www.lragir.am/2022/09/14/738494/