Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. Ի՞նչ կարևոր տեղեկություն է հաղորդում Ալեն Սիմոնյանը

Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման, հակառակորդի բարի կամքի կամ որևէ պայմանավորվածության վրա հույս դնել չի կարելի, մենք այս տրամաբանության մեջ ենք շարժվում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին: Այս մասին գրում է Փաստինֆոն։



Նրա խոսքով՝ որևէ բնակավայրում առաջխաղացում չի եղել, հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում, կան դիրքեր, որոնք հայկական կողմը հետ է վերցրել:



Ալեն Սիմոնյանը նաև հայտարարեց, որ միջազգային բոլոր գործընկերներն իրենց ներդրումն ունեցել են հրադադարի պայմանավորվածության հարցում.

«Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն, ինչը շատ ողջունելի է», – ասաց ԱԺ նախագահը։

https://www.lragir.am/2022/09/15/738724/