Հրատապ․ Ահա թե ի՞նչ հայտարարություններ ընդունեց ՄԱԿ ԱԽ-ն՝ Հայաստանի դիմումի հիման վրա

Տեղի ունեցավ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը: Ստորև կարևոր հայտարարությունները՝ հակիրճ

-«Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է սեպտեմբերի 14-ին՝ տեղական ժամանակով 20:00-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրшդաшդար հաստատելու մասին համաձայնությունը և հույս ունի, որ զ ինшդшդարը կպահպանվի». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի գծով օգնական Միրոսլավ Յենչա

— «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը եռակողմ համաձայնագրերն են, որոնք պետք է իրականացվեն։ Աշխարհաքաղաքական մրցակցությունը կարող է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում միայն խանգարել, կարևորն այժմ կրшկի դադարեցումն է». ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչ -«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չկա ռազմական լուծում։ Կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում խթանել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԵԱՀԿ-ի և գործընկերների համակարգման միջոցով». ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ

-«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զ որքերը ելման դիրք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու գործընթացին». ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ. -«Ա գրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բшխումները եւ զսպվածություն ցուցաբերել։ Այս գործողությունները լուրջ սպшռնшլիք են տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար։ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարող լռել եւ թույլ տալ իրավիճակի վատթարացում». ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

-«Ռшզմшկան ուժի կիրառումը հակասությունների լուծման համար անընդունելի է: Ողջունում ենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի ջանքերը՝ բանակցությունների առաջխաղացմանն աջակցելու ուղղությամբ». ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ

https://armbloginfo.ru/%d5%ab%d5%