«Հրատապ լուր՝ առաջին գծից». Աբրահամ Գասպարյանը շատ կարևոր և հուսադրող տեղեկություններ է հաղորդում

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի գրառումը. «Հրատապ լուր՝ առաջին գծից



Ջերմուկում հակառակորդը չի տիրապետում իր որոշ գրոհային ստորաբաժանումներին, որոնք փորձում էին ճեղքել Ալագյոլեր-Ջերմուկ ուղղությամբ:



Ջերմուկի բնագիծը շարունակում է մնալ հայկական ստորաբաժումների վերահսկողության ներքո: Նախօրեին ադրբեջանցիների՝ որոշ հենակետերի նկատմամբ վերահսկողությունն այլևս չի կրում մարտավարական բնույթ, այսինքն՝ հատուկ նշանակության ուժերն ընդամենը մի քանի հենակետում, փոքր խմբերով, դարանակալած են և դրանց վերականգնումը, նման տեմպերով շարունակելու դեպքում, հաշվի առնելով Ջերմուկը պաշտպանող ստորաբաժանումների հերոսական դիմադրությունը, շատ արագ կհայտնվի մեր վերահսկողության տակ:

Ջերմուկի հենակետերը գտնվում են հայկական բանակի օպերատիվ վերահսկողության տակ, այսինքն՝ թշնամին չի կարողանում այդ հենակետեր տեղափոխել դիրքապահ զորքեր ու զինտեխնիկա:

Հայկական բանակը, փաստորեն, սահմանափակել է ադրբեջանական էլիտար ստորաբաժանումների (որոնց յուրաքանչյուր 4-րդ զինվորը՝ 60 մմ ականանետով է զինված) գործողությունները և դրանք դարձրել՝ Մակեդոնացու բնութագրած՝ «ստորացված ասպետներ», կամ «էլիտար հետևակ»: Հայկական բանակ, օ՜ն, առա՛ջ: Պի՛նդ եղեք»:

Աղբյուրը` Աբրահամ Գասպարյան