Այսօրվա դրությամբ ունենք հաստատված զոհերի նոր թիվ

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի հաստատված թիվը 135 է: Կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասաց Փաշինյանը:

Նիստի մեկնարկին վարչապետը նշեց, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ:

Զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության դիրքերով անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը. «Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը»,- ասաց վարչապետը:

https://www.1in.am/3165076.html