Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն, և այս գործողությունների ընթացքում նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել,
խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե 10 քկմ-ի սահմաններում դա Ադրբեջանին հաջողվել է։
«Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են մեր տնօրինման տակ։ Խոսքը 6 դիրքի մասին է։
Ամբողջական թիվը չեմ հրապարակում, շատ հնարավոր է՝ այդ թիվը նորից փոփոխության ենթարկվի», — ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/28264/