«Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին». Էրդողանն այս առիթով հայտարարություն տարածեց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել «Հայաստանի հետ սահմանին ռազմական գործողության» ավարտի մասին։ գրում է ria.ru-ն:



«Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի «սադրանքներին» ի պատասխան սկսված օպերացիայի ավարտի մասին։ Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, հիմա դրա քննարկումը իմաստ չունի։ Ըստ պարոն Իլհամից ստացած տեղեկությունների` մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղավորվել են անվտանգ դիրքերում:



Հայաստանի համար կարևոր է որքան հնարավոր է շուտ զերծ մնալ Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել նախկին պարտավորությունների համաձայն և կենտրոնանալ խաղաղության ու համագործակցության վրա:

Մաղթում ենք, որ մեր տարածաշրջանում նորմալացման գործընթացները հաջողությամբ ավարտվեն և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը երկար ժամանակ կապահովվեն»,- Սամարղանդից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանըանդրադառնալով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիային։

Նյութի աղբյուրը https://yelaket.am/am/article/28314/