Ողորմելի փորձեր Մոսկվայից

Երևանում ՌԴ տխրահռչակ դեսպան Կոպիրկինը հայտարարել է, թե Հայաստանում անհամբեր սպասում են ՀԱՊԿ առաքելությանը: Ռուսները ոչ միայն հետ են մնացել աշխարհքաղաքական ընթացքից, այլև գլորվում են անէություն՝ իրենց ծաղրանկնարային դաշինքներով:

Կոպիրկինի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի դեմքը փրկելու խղճուկ փորձ՝ մի երկրում, որը ոտքով գլխով իրենցն էր: Նման խղճուկ փորձերը՝ Հայաստանում ռուսական ագենտուրայի՝ խորհրդարանի «ընդդիմության», ռուսանպաստ զլմ-ների ու փորձագետների սազանդարությամբ, նոր չեն, սակայն, գնալով ավելի խղճուկ են դառնում:

Վերջին արտահոսքերը՝ իբր Բաքվի զորքերի հետքաշման պահանջը և ռուսական զորանոցների գնդակոծությունը դրա վկայությունն են: Դա փորձ է՝ մեղմելու ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ ստոր պահվածքը և ռուս «սահմանապահների» դուրսբերումը Բաքվի հարձակումների ուղղություններից: Նման փորձերը հատկապես ակտիվանում են Հայաստանի դեմ հերթական ոճրագործությունից հետո:

Հիշվում է՝ ռուսական արտահոսքերի գծով մասնագիտացած երևանյան թերթերից մեկը, օրինակ, Փառուխի ոճրագործությունից հետո գրում էր, թե իբր Պուտինն իր անձնական հսկողության տակ է վերցրել իրավիճակը և Շոյգուին հանձնարարել ապահովել Բաքվի ստորաբաժանումների դուրսբերումը: Հատկապես այս օրինակն ենք բերում, քանի որ դա հայկական հողի գողացման ռուս-թուրքական դարավար մեխանիզմի ցցուն օրինակ էր: Ռուսաստանից ածանցյալ Հայաստանը ապագա չունի, մեղմ ասած: Ռուս-թուրքական պլանների սպասարկմանը լծված քաղաքական դասն ու զլմ-ները ուղիղ և հավասար պատասխանատվություն են կրում:

https://www.lragir.am/2022/09/17/739243/