Դա Հայաստանի գլխավոր թերությունն է. ՀԱՊԿ-ը չի միջամտի, քանի որ… Կոլերովը փակագծեր բացեց

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դժգոհություն հայտնեց ՀԱՊԿ-ի արձագանքից, եւ նա իրավացի է։ Բայց եթե ուզում ես, որ ՀԱՊԿ-ն օգնի պաշտպանել քո սահմանը, նախ պետք է այն ունենաս։ Այն պաշտոնապես գոյություն չունի, նշված չէ, եւ Հայաստանն ինքն է ճանաչել է այդ խնդիրը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմաբան Մոդեստ Կոլերովը։ «Բացի այդ, ՀԱՊԿ անդամների մեծամասնությունն Ադրբեջանի կողմից է։ Դա Հայաստանի գլխավոր թերությունն է։ Կազմակերպությունում որոշումը կայացվում է կոնսենսուսով, եւ այն Ադրբեջանի կողմից է։ ՀԱՊԿ-ը չի միջամտի»,- ասաց նա։



Նրա խոսքով՝ երկրորդ թերությունն այն է, որ այս պահին կոնֆլիկտը ՀԱՊԿ անդամների միջեւ շարունակվում է, եւ ոչ ոք ոչնչով չօգնեց։ Նա հավելեց, որ Ադրբեջանն առաջ է գնում, քանի որ ժամանակակից Հայաստանը հույս է տվել, որ նահանջելու է։ «Փաշինյանը հրապարակայնորեն համաձայնեց Բաքվի 5 սկզբունքներին, այնուհետեւ հայտարարեց իր կողմից լրացումներ կատարելու մասին։ Բայց սա Արեւելքն է, այստեղ գործերն այդպես չեն վարվում։



Բացի այդ, Փաշինյանն ասաս, որ կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե այն լքի 29.8 հազար քմ ինքնիշխան տարածքը։ Դա եւս մի հանրային զիջում է՝ Ղարաբաղի տեսքով։ Ադրբեջանն ավելի առաջ կգնա, եւ ոչ ոք նրան չի կանգնեցնի։ Պարտադիր չէ, որ Բաքուն լայնամասշտաբ պատերազմ սկսի, քանի որ ամբողջ Հայաստանը վերցնելու խնդիր դեռ չկա»,- ընդգծեց Մոդեստ Կոլերովը։

Նա զարմանք հայտնեց 2020-ին օ կուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ Բաքվին ուղղված Իրանի շնորհավորանքների հետ կապված։ «Սա շատ վատ նշան է, քանի որ նշանակում է, որ Իրանը դադարել է հավասարակշռություն պահպանել հարաբերություններում։ Իրանի վրա հույս դնել չի կարելի։ Նա ասաց, որ դեմ է սահմանի փոփոխությանը, բայց դա թույլ հայտարարություն է, քանի որ ֆորմալ առումով սահմանը կարող է պահպանվել, իսկ միջանցքը արտատարածքային կլինի»,- եզրափակեց պատմաբանը։

https://armbloginfo.ru/%d5%a4%